11:47  ,  8 հուլիսի, 2020

Ջեյմի Վարդին կրկնել է Ռոբի Ֆաուլերի և Հարի Քեյնի ցուցանիշը

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Հյուրերի կազմից գոլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, որը Պրեմյեր լիգայում 10-րդ գոլը խփեց «Արսենալի» դեմ խաղերում:

Այս ցուցանիշով Վարդին կրկնեց «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ցուցանիշը:

«Արսենալի» դեմ խաղերում խփած գոլերի քանակով առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին է՝ 12 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում