01:44  ,  8 հուլիսի, 2020

«Միլանի» կամային հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ՝ 4։2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Յուվենտուսին» եւ կամային հաղթանակ տարավ 4։2 հաշվով։

Երկրորդ խաղակեսի սկզբում «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն եւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրավեցին իտալացի Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը։

Սակայն «Միլանը» կարողացավ 5 րոպեում 3 գոլ խփել եւ առաջ անցնել հաշվի մեջ։ Դաշտի տերերի կազմում 62-ից, 66 եւ 67-րդ րոպեներին աչքի ընկան շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 11 մետրանոցից, կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն եւ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։ 80-րդ րոպեին «Միլանի» առավելությունը մեծացրեց խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։

«Յուվենտուսը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լացիոյի» նկատմամբ։ «Միլանը» 5-րդն է՝ 49 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Միլան» - «Յուվենտուս»՝ 4։2 (տեսանյութ)

Զլատան Իբրահիմովիչ, 62, 11մ, Ֆրանկ Կեսյե, 66, Ռաֆայել Լեաու, 67, Անտե Ռեբիչ, 80 - Ադրիեն Ռաբյո, 47, Կրիշտիանու Ռոնալդու, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում