22:56  ,  7 հուլիսի, 2020

«Չելսին» հաղթեց եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

«Չելսին» 60 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լեսթեր Սիթին» հետ է 2 միավոր եւ հուլիսի 7-ին կհյուրընկալվի «Արսենալին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։15-ին։ «Քրիսթալ Փելասը» 14-րդն է՝ 42 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 2։3 (տեսանյութ)

Ուիլֆրիդ Զահա, 34, Կրիստիան Բենտեկե, 72 – Օլիվյե Ժիրու, 6, Կրիստիան Պուլիշիչ, 27, Թեմի Աբրահամ, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում