20:10  ,  7 հուլիսի, 2020

«Ալաշկերտ» - «Լոռի»՝ 5։1

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբի 27-րդ տուրում Երեւանի «Ալաշկերտն» ընդունեց Վանաձորի «Լոռիին»։ Դաշտի տերերը Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ հաղթանակ տարան 5։1 հաշվով։

«Ալաշկերտը» 44 միավորով չորրորդ տեղում է եւ ապահովեց տեղը Եվրոպայի լիգայի որակավորման փուլում, «Լոռին» ունի 40 միավոր եւ 5-րդն է։

Հուլիսի 14-ին տեղի կունենան վերջին տուրի հանդիպումները։

Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Ալաշկերտ» - «Լոռի»՝ 5։1

Տիագո Գալվաու, 10, Պապ Աբդու Կամարա, 47, Ալեքսանդր Գլիշիչ, 49, 69, Էդուարդ Ավագյան, 90+1 – Ուգուչուկվու Իվու, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով