23:50  ,  7 հուլիսի, 2020

Գվարդիոլա․ Ցանկանում եմ, որ Մեսին մնա «Բարսելոնայում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

Արգենտինացի ֆուտբոլիստը Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բարսելոնայում» խաղացել է 2008-2012 թվականներին։

«Չեմ ցանկանում մինչեւ մրցաշրջանի ավարտը խոսել մեր հնարավոր տրանսֆերների մասին։ Ես ցանկանում եմ, որ Մեսին մնա «Բարսելոնայում»»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Մեսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս