21:48  ,  7 հուլիսի, 2020

«Ռեալը» 100 միլիոն եվրո կառաջարկի Մբապեին, որպեսզի նա չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ եւ տեղափոխվի Մադրիդ

Մադրիդի «Ռեալը» 100 միլիոն եվրո բոնուս կառաջարկի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, որպեսզի նա չերկարաձգի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն փարիզյան ՊՍԺ-ի հետ եւ 2022թ․ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվի Արքայական ակումբ, հաղորդում է AS-ը։

ՊՍԺ-ն բազմիցս նոր պայմանագիր է առաջարկել Մբապեին ավելի բարձր աշխատավարձով, սակայն ստացել է մերժում։ 21-ամյա ֆուտբոլիստը ցանկություն չունի կարիերան շարունակել ՊՍԺ-ում։

CIES Football Observatory-ի հաշվարկով՝ Մբապեի տրանսֆերն այժմ գնահատվում է 259 միլիոն եվրո։ Նա առաջին տեղում է այդ ցուցանիշով։ Երկրորդը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգն է՝ 194,7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English