19:45  +04,  7 հուլիսի, 2020

«Բարսելոնան» մտադիր է կրճատել Մեսիի աշխատավարձը

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագրով կրճատել թիմի առաջատար Լիոնել Մեսիի աշխատավարձը, հաղորդում է El Chiringuito-ն։ Մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը ֆուտբոլիստը կստանա գործող պայմանագրով ամբողջ աշխատավարձը, իսկ նոր պայմանագիր կնքելու դեպքում՝ նվազեցված վարձատրություն։

Կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտնել է արգենտինացի ֆուտբոլիստին ակումբի մտադրության մասին եւ չի ստացել հավանություն։ «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2023 թվականը։ Մեսիի որոշման մասին տեղեկություն չկա։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։

Իսպանական մամուլը գրել էր, որ Մեսին ցանկանում է հաջորդ տարի հեռանալ Կատալոնիայից։ «Բարսելոնայի» նախագահը պատասխանել էր, թե Մեսին մտադիր է կարիերան ավարտել կատալոնական ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ