17:46  +04,  7 հուլիսի, 2020

Կապառոսը անվանական խաղաշապիկ է նվիրել La Casa de Papel-ի դերասան Հովիկ Կեուչկերյանին (ֆոտո)

Իսպանական La Casa de Papel («Թղթե տունը») սերիալում Բոգոտայի դերակատար Հովիկ Կեուչկերյանին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հյուրընկալել է Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը դերասանին նվիրել է անվանական խաղաշապիկ։ ՀՖՖ-ն լուսանկար է հրապարակել հանդիպումից։

Հովիկ Կեուչկերյանը առաջին անգամ է հայրենիքում, իսկ առիթն ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի եւ պրոդյուսեր Արման Նշանյանի նոր նախագիծն է, որի գլխավոր դերում էլ հանդես է գալիս դերասանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս