17:07  ,  7 հուլիսի, 2020

«Լոռիի» ավտոբուսը խափանվել է, «Ալաշկերտի» հետ խաղը ուշացումով կմեկնարկի

«Լոռի ՖԱ»-ի թիմային ավտոբուսի խափանման պատճառով ժամը 18:00-ին նախատեսված Հայաստանի չեմպիոնական խմբի 27-րդ տուրի «Լոռի ՖԱ» - «Ալաշկերտ» հանդիպումը կմեկնարկի 20 րոպե ուշացումով՝ 18:20-ին, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտը» 41 միավորով չորրորդ տեղում է, «Լոռին» ունի 40 միավոր եւ 5-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով