16:52  ,  7 հուլիսի, 2020

Կարվախալն ու Ռամոսը չեն մասնակցի «Ռեալի» առաջիկա հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» 2 ֆուտբոլիստ որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղին:

Football Espana-ի հաղորդմամբ՝ Դանիել Կարվախալն ու Սերխիո Ռամոսը Լա Լիգայի նախորդ տուրում ստացան դեղին քարտեր, որոնք 2 ֆուտբոլիստի համար էլ 5-րդն էին ընթացիկ մրցաշրջանում:

«Ռեալ Մադրիդ» - «Ալավես» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալն» առաջատար է՝ 77 միավորով: «Բարսելոնան» ունի 73 միավոր և երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English