16:21  ,  7 հուլիսի, 2020

«Ռոման» գումար կստանա Պյանիչի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից

Թուրինի «Յուվենտուսի» բոնցիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը շահավետ է եղել Պյանիչի նախկին ակումբի՝ «Ռոմայի» համար:

Football Italia-ի հաղորդմամբ՝ 30-ամյա Պյանիչի տեղափոխության դիմաց «Յուվենտուսը» «Բարսելոնայից» կստանա 60 միլիոն եվրո, որից 600 հազար եվրոն կհատկացվի «Ռոմային»:

«Բարսելոնան» 30-ամյա Պյանիչի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր, իսկ նրա հրաժարագինը կսահմանվի 400 միլիոն եվրո:

Միրալեմ Պյանիչը «Ռոմայում» հանդես է եկել 2011-2016 թվականներին, այնուհետև տեղափոխվել է «Յուվենտուս»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում