15:47  ,  7 հուլիսի, 2020

Ջոն Թերին կարող է Անգլիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբ գլխավորել

Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ջոն Թերին կարող է աշխատանքի անցնել Անգլիայի երկրորդ դիվիզիոնում, տեղեկացնում է Football Insider-ը:

39-ամյա Թերիի հետ բանակցություններ է վարում «Բրիսթոլ Սիթին»: Նշվում է, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն:

Ջոն Թերին 2018 թվականից զբաղեցնում է «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչի օգնականի պաշտոնը:

39-ամյա Թերին «Չելսիում» հանդես է եկել 2000-2017 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում