15:19  +04,  7 հուլիսի, 2020

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշել է Ռոնալդուից ավելի տաղանդավոր 4 ֆուտբոլիստի

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մանուել Ֆերնանդեշը խոսել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ռոնալդուն շատ պրոֆեսիոնալ և տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն չեմ կարող ասել, որ նա ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է, որի հետ ես երբևէ խաղացել եմ:

Նման բան ասելով՝ ես անարդար կվարվեմ Դավիդ Սիլվայի, Դավիդ Վիլիայի, Լուիշ Ֆիգուի և Դեկուի հետ»,- Մանուել Ֆերնանդեշի խոսքը փոխանցում է Матч Премьер-ը:

Հիշեցնենք, որ Մանուել Ֆերնանդեշը Պորտուգալիայի հավաքականում հանդես է եկել 2005-2019 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ