17:15  ,  12 սեպտեմբերի, 2012

Արշակ Պետրոսյան. Հավաքականի կազմավորման սկզբունքն արդարացնում է

Հավաքականի կազմավորման գործող սկզբունքն արդարացնում է եւ փոփոխության անհրաժեշտություն չկա, ասել է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Մինչեւ հիմա առաջին չորս համարներին ըստ վարկանիշի ընդգրկելու սկզբունքը մեզ լավ արդյունքներ է տվել։ Կարծում եմ, որ փոփոխություններ չեն լինի, առաջին չորսն ըստ գործակիցների, 5-րդը կլինի Հայաստանի չեմպիոնը։ Կարծում եմ՝ ճիշտ սկզբունք է։ Ես կցանկանայի, որ հավաքականի այս կազմը երկար տարիներ խաղար, բայց կյանքը ցույց կտա։ Իսկ նոր սերունդն ինքը պետք է հաստատի իր բարձր գործակիցը բարձր արդյուքններով»,- ասաց Արշակ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երրորդ անգամ հռչակվեց Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան կազմով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում