14:16  ,  7 հուլիսի, 2020

Մոուրինյոն խոսել է «Էվերտոնի» դեմ խաղում Սոնի և Լյորիսի կոնֆլիկտի մասին

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պրեմյեր լիգայի 33-րդ տուրի «Էվերտոնի» դեմ խաղում իր թիմի ֆուտբոլիստների Սոն Հընգ Մինի և Ուգո Լյորիսի կոնֆլիկտի մասին:

«Ես շատ խիստ զրույց եմ ունեցել Սոնի և Լյորիսի հետ: Դրվագներից մեկում նրանք պարզապես չհասկացան միմյանց, և այդտեղից առաջացավ կոնֆլիկտը: 

Թիմում առաջացած ցանկացած անհամաձայնության մեղավորը մարզիչն է: Այս կոնֆլիկտի համար ես մեղավոր համարում եմ միայն ինձ»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում