12:46  ,  7 հուլիսի, 2020

Լա Լիգայի նախագահ. «Ռեալի» նախագահի քայլերը կարող են ճնշել մրցավարներին

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վերհիշել է ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներից մեկից անմիջապես հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի զանգն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին:

«Իհարկե, դատապարտելի է հանդիպման ավարտից անմիջապես հետո ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին զանգահարելը:

Նման քայլերով Պերեսը կարող է ճնշման ենթարկել VAR համակարգը սպասարկող մրցավարներին»,- Տեբասի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կասկած էր հայտնել, որ VAR համակարգն աշխատում է միայն մեկ ակումբի օգտին և այդ ակումբը «Ռեալն» է:

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալն» առաջատար է՝ 77 միավորով: «Բարսելոնան» ունի 73 միավոր և երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով