12:17  ,  7 հուլիսի, 2020

«Բարսելոնան» վստահ է, որ ձեռք կբերի Լաուտարո Մարտինեսին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ ակումբին կհաջողվի համաձայնության գալ Միլանի «Ինտերի» հետ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության հարցում:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» ու «Ինտերը» շարունակում են բանակցությունները, սակայն դեռևս չեն կարողացել համաձայնության գալ գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ:

22-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքի դիմաց «Ինտերը» «Բարսելոնայից» պահանջում է 90 միլիոն եվրո և 1 ֆուտբոլիստի:

«Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել Լաուտարո Մարտինեսի հետ, որը ցանկանում է կարիերան շարունակել իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս