Անգլիայի Պրեմյեր լիգայի 33-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանն ընդունել էր «Էվերտոնին»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:
Հանդիպման միակ գոլը գրանցվեց 24-րդ րոպեին: «Էվերտոնի» անգլիացի պաշտպան Մայքլ Քինը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Այժմ «Տոտենհեմն» ունի 48 միավոր և մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում Է: «Էվերտոնը» 11-րդն է՝ 44 միավորով:
Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր
«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 1:0
Մայքլ Քին, 24 (ինքնագոլ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում