21:53  ,  6 հուլիսի, 2020

«Արարատ-Արմենիան» վերջին պահին հաղթանակ կորզեց «Արարատից»

Հայաստանի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Արարատին»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

«Արարատ-Արմենիայի» միակ ու հաղթական գոլը հանդիպման 88-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

27-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիան» առաջատարն է՝ 49 միավորով, իսկ «Արարատը» 33 միավորով 6-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1

Յուսուֆ Օտուբանջո, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում