19:49  ,  6 հուլիսի, 2020

«Նոան» հաղթեց «Շիրակին» ու բարձրացավ առաջին տեղ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 27-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Շիրակին»: Երևանյան ակումբը հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, որը 75-րդ րոպեին 11 մետրանոցից դուբլ ձևակերպեց: 86-րդ րոպեին ռուսաստանցի կիսապաշտպան Դմիտրի Լավրիշևը խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ 90-րդ րոպեին Ռոկաս Կրուշնաուսկասն ամրագրեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4:0:

Այժմ «Նոան» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակն» ունի 46 միավոր և երկրորդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Նոա» - «Շիրակ»՝ 4:0

Մաքսիմ Մայրովիչ, 43, 75 (11մ), Դմիտրի Լավրիշև, 86, Ռոկաս Կրուշնաուսկաս, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում