00:15  +04,  7 հուլիսի, 2020

Պիոլի. Տեո Էրնանդեսը կարող է դառնալ աշխարհի լավագույն պաշտպանը

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է թիմի 22-ամյա եզրային պաշտպան Տեո Էրնանդեսի մասին:

«Տեոն հակված է միանալ թիմի հարձակումներին, սակայն վստահ է զգում իրեն նաև պաշտպանությունում:

Կարծում եմ, որ Տեո Էրնանդեսն ունի անհրաժեշտ բոլոր որակներն ապագայում աշխարհի լավագույն պաշտպան ճանաչվելու համար»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը «Միլան» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Ռեալ Սոսյեդադից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս