22:09  ,  6 հուլիսի, 2020

Սուլշեր. Գրինվուդն ունի այնպիսի որակներ, որոնք բացակայում են շատ առաջատար ֆուտբոլիստների մոտ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդի մասին:

«Ուրախ եմ, որ Գրինվուդը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: Շատ դժվար է այդ տարիքում հանդիսանալ առաջին թիմի ֆուտբոլիստ և պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար: 

Ինձ դուր է գալիս Մեյսոնի խաղաոճը: Նա ունի այնպիսի որակներ, որոնք բացակայում են շատ առաջատար ֆուտբոլիստների մոտ:

Կարծում եմ, որ Գրինվուդը պետք է հրավեր ստանա նաև Անգլիայի հավաքականից: Նա շատ հեռանկարային հարձակվող է»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Գրինվուդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Նշենք, որ 18-ամյա Մեյսոն Գրինվուդն ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում