20:10  ,  6 հուլիսի, 2020

Marca. «Ռեալը» նոր ձեռքբերումներ չի ունենա ամռանը

Մադրիդի «Ռեալը» կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով հրաժարվել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մտքից, տեղեկացնում է Marca-ն:

Արքայական ակումբի ղեկավարությանը թիմի անձնակազմի աշխատավարձերը վճարելու և այլ ծախսեր հոգալու համար հարկավոր է շուրջ 200 միլիոն եվրո, որն ակումբը մտադիր է ստանալ թիմի մի քանի ֆուտբոլիստի վաճառքից:

Նշվում է, որ «Ռեալը» հրաժեշտ կտա Գարեթ Բեյլին, Մարիանո Դիասին, Բրահիմ Դիասին, Խամես Ռոդրիգեսին և Դանիել Սեբալյոսին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու նպատակով բանակցություններ որոշել է սկսել 2021 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English