17:45  ,  6 հուլիսի, 2020

Ալեգրի. Ես մերժել եմ «Ռեալին»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ 2 տարի առաջ հրաժարվել է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

«2018 թվականին ես առաջարկ ստացա «Ռեալից», սակայն որոշեցի մնալ «Յուվենտուսում» և չեմ փոշմանում այդ որոշման համար:

1 տարի հանգստանալուց հետո այժմ պատրաստ եմ վերադառնալ մարզչական աշխատանքի: Կքննարկեմ բոլոր հնարավոր տարբերակներն ու որոշում կընդունեմ»,- Ալեգրիի խոսքը փոխանցում է Goal.com-ը: 

Իտալացի մասնագետի հետ բանակցություններ վարում են Փարիզի ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել է 2014-2019 թվականներին: Իտալիայի չեմպիոնից հեռանալուց հետո 52-ամյա մասնագետը հայտարարեց, որ մտադիր է առնվազն 1 տարի հանգստանալ, այնուհետև կրկին վերադառնալ մարզչական աշխատանքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English