14:05  ,  6 հուլիսի, 2020

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի արտագնա խաղում։

Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասին, 1 հարված՝ դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստի 44 փոխանցումից 90,09 տոկոսը հասել է թիմակիցներին։ 31-ամյա ֆուտբոլիստը կատարել է 1 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 2 անգամ խլել է գնդակը, 1 անգամ էլ կասեցրել է մրցակցի փոխանցումը։

Հենրիխը կանոնները խախտել է 1 անգամ, նրա դեմ գրանցվել է 2 խախտում։

Մխիթարյանը ստացել է 7․90 գնահատական, ինչը երկրորդն է «Ռոմայում» իսպանացի դարպասապահ Պաու Լոպեսից հետո՝ 8․13։

Հիշեցնենք, որ «Ռոման» պարտվել է 1։2 հաշվով։ Ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը երկրորդ խաղակեսում դարձել է գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում