15:47  +04,  6 հուլիսի, 2020

Մեսին անձնական ռեկորդ է սահմանել

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Վիլյառեալի» հետ դիմակայությունում կատարած երկու գոլային փոխանցումների շնորհիվ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին սահմանել է անձնական ռեկորդ։ Պրիմերայի մեկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը դեռ երբեք 19 գոլային փոխանցում չէր կատարել։ «Բարսելոնան» հաղթել է 4։1 հաշվով։

Մեսին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում գլխավորում է նաեւ լավագույն ռմբարկուների մրցավազքը՝ 22 գոլ։

Իսպանիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնան» առաջատար «Ռեալից» հետ է 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ