16:17  ,  6 հուլիսի, 2020

Գվարդիոլա․ Ոչ, այս պարտությունը չի նշանակում, որ մեզ պետք են նոր խաղացողներ

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր ղեկավարած թիմի 0։1 հաշվով պարտությունը «Սաութհեմփթոնից» Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում։

«Ոչ, այս պարտությունը չի նշանակում, որ մեզ պետք են նոր խաղացողներ։ Անկեղծ ասած, կարծում եմ՝ մենք լավ խաղացինք։ Դրսեւորեցինք բնավորություն եւ ցանկություն, պայքարեցինք մինչեւ վերջին վայրկյանը։ Մրցակիցը տուգանային հրապարակում մեզ դիմակայում էր 10 ֆուտբոլիստներով։ Մենք լավ գործեցինք։

Կդիտենք խաղի տեսագրությունը, կվերլուծենք։ Մեր ստեղծած հնարավորություններով կարող էինք եւ չպարտվել։ Մտադրություն չունեմ դժգոհել ֆուտբոլիստներից։ Լավ խաղացինք, բայց երբեմն դա քիչ է հաղթանակի համար»,- 49-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» 66 միավորով երկրորդ տեղում է եւ 8 միավորի առավելություն ունի երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։ «Սաութհեմփթոնը» 13-րդն է՝ 43 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում