16:49  ,  6 հուլիսի, 2020

«Ռեալը» ստիպված կլինի 25 միլիոն եվրոյով վաճառել Խամես Ռոդրիգեսին

Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է կարիերան անգլիական Պրեմյեր լիգայում շարունակելուն։ Արքայական ակումբը ստիպված կլինի 25 միլիոն եվրոյով վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի հաջորդ տարի նա անվճար չհեռանա։

Խամեսին գնելու ցանկություն ունեն «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Էվերտոնն» ու «Վուլվերհեմփթոնը», որոնք 25 միլիոն եվրոյից ավելի չեն առաջարկի, հաղորդում է Marca-ն։

Անցած տարի «Աթլետիկոն» ու «Նապոլին» Խամես Ռոդրիգեսի համար առաջարկում էին 45-50 միլիոն եվրո, սակայն «Ռեալը» մերժեց։

Խամես Ռոդրիգեսը մադրիդյան ակումբում ստանում է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում