11:10  ,  6 հուլիսի, 2020

17-ամյա Ֆատին խփել է «Բարսելոնայի» 9000-րդ գոլը (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»։ Իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմի չորրորդ գոլը խփել է Իսպանիան ներկայացնող 17-ամյա կիսապաշտպան Անսումանե Ֆատին։ Այդ գոլը 9000-րդն է կատալոնական ակումբի պատմության մեջ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ֆատին խփել է 6 գոլ։

«Բարսելոնան» 73 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս