10:45  ,  6 հուլիսի, 2020

«Ռեալը» ցանկանում է գնել «Ռոմայի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» 21-ամյա իտալացի հարձակողական կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյին եւ բանակցություններ կսկսի իտալական ակումբի հետ, հաղորդում է Todofichajes.com-ը։ Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է ամենատաղանդավոր երիտասարդ իտալացի ֆուտբոլիստներից մեկի ծառայություններով։

«Ռոմայի» ֆինանսական ծանր պայմանների պատճառով քիչ հավանական է, որ տրանսֆերը տեղի չունենա։ Ձանյոլոյի տրանսֆերային գինը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Ձանյոլոն բազմիցս նշել է, որ ցանկանում է կարիերան անցկացնել «Ռոմայում»։

Ձանյոլոն 2017-2018-ին եղել է Միլանի «Ինտերի» խաղացող, սակայն ոչ մի հանդիպում չի անցկացրել, այնուհետեւ 4,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ռոմա»։ 2019-ից նա Իտալիայի հավաքականի խաղացող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում