01:53  ,  6 հուլիսի, 2020

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 4։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» մրցակցից խաղադաշտում հանդիպեց «Վիլյառեալի» հետ։ Իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն երրորդ րոպեին, ինքնագոլի հեղինակ դարձավ դաշտի տերերի իսպանացի պաշտպան Պաու Տորեսը։ 14-րդ րոպեին «Վիլյառեալը» իսպանացի հարձակվող Ժերար Մորենոյի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, սակայն հետագայում երեք գոլ բաց թողեց։ Ուրուգվայցի Լուիս Սուարեսը, ֆրանսիացի Անտուան Գրիզմանը եւ Իսպանիան ներկայացնող Անսու Ֆատին գրավեցին մրցակցի դարպասը։ Երկու գոլային փոխանցում կատարեց արգենտինացի Լիոնել Մեսին, որի գոլը խաղից դուրս վիճակի պատճառով չգրանցվեց։

«Բարսելոնան» 73 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ռեալից» հետ է 4 միավոր։ «Վիլյառեալը» 5-րդն է՝ 54 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 1։4 (տեսանյութ)

Ժերար Մորենո, 14 - Պաու Տորես, 3, ինքնագոլ, Լուիս Սուարես, 20, Անտուան Գրիզման, 45, Անսու Ֆատի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով