01:40  ,  6 հուլիսի, 2020

Մխիթարյանի գոլը չօգնեց «Ռոմային» խուսափել պարտությունից Նեապոլում (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Նապոլիին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության։ 55-րդ րոպեին իսպանացի հարձակվող Խոսե Կալյեխոնը գրավեց իսպանացի Պաու Լոպեսի պաշտպանած դարպասը։

Սակայն 5 րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի փոխանցումից հետո գեղեցիկ անցում կատարեց եւ հեռվից գրավեց «Նապոլիի» դարպասը։ Մխիթարյանը մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

82-րդ րոպեին «Նապոլիի» հաղթական գոլը խփեց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն։

«Նապոլին» 48 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Ռոմային» եւ հետ է գոլերի տարբերությամբ։

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Նապոլի» - «Ռոմա»՝ 2։1 (տեսանյութ)

Խոսե Կալյեխոն, 55, Լորենցո Ինսինյե, 82 - Հենրիխ Մխիթարյան, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով