23:56  +04,  5 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Սիթիի» պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Դաշտի տերերի հաղթական գոլը 16-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Չե Ադամսը։

«Մանչեսթեր Սիթին» 66 միավորով երկրորդ տեղում է եւ 8 միավորի առավելություն ունի երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։ «Սաութհեմփթոնը» 13-րդն է՝ 43 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։0 (տեսանյութ)

Չե Ադամս, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս