Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ատալանտան» արտագնա խաղում մրցեց «Կալյարիի» հետ եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։
Միակ գոլը 27-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը։ Կանոնները խախտել էր իտալացի պաշտպան Անդրեա Կարբոնին, որը հեռացվեց։
«Ատալանտան» 63 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերից»։ «Կալյարին» 11-րդն է՝ 39 միավոր։
Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր
«Կալյարի» - «Ատալանտա»՝ 0։1 (տեսանյութ)
Լուիս Մուրիել, 27, 11մ
Հեռացում՝ Անդրեա Կարբոնի («Կալյարի»), 26
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում