23:22  ,  5 հուլիսի, 2020

«Ատալանտան» հաղթեց եւ մոտեցավ «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ատալանտան» արտագնա խաղում մրցեց «Կալյարիի» հետ եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։

Միակ գոլը 27-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը։ Կանոնները խախտել էր իտալացի պաշտպան Անդրեա Կարբոնին, որը հեռացվեց։

«Ատալանտան» 63 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերից»։ «Կալյարին» 11-րդն է՝ 39 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Կալյարի» - «Ատալանտա»՝ 0։1 (տեսանյութ)

Լուիս Մուրիել, 27, 11մ

Հեռացում՝ Անդրեա Կարբոնի («Կալյարի»), 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում