22:31  ,  5 հուլիսի, 2020

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Հայտնի է «Ռոմայի» մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի արտագնա խաղում։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ռոմա» (3-4-2-1)․ Պաու Լոպես – Սմոլինգ, Մանչինի, Իբանյես – Ձապակոստա, Պելեգրինի, Վերետու, Սպինացոլա – Կլույվերտ, Մխիթարյան – Ջեկո։

«Նապոլի» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։ 

«Ռոման» 48 միավորով 5-րդն է, «Նապոլին» ունի 45 միավոր եւ 7-րդն է։

Իտալիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը «Նապոլիին» հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով