21:25  ,  5 հուլիսի, 2020

Մանեի եւ Ջոնսի գոլերը հաղթանակ բերեցին «Լիվերպուլին»

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ տանը մրցեց «Աստոն Վիլայի» հետ։ Չեմպիոնի տիտղոսը երկու տուր առաջ ապահոված «Լիվերպուլը» հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

71-րդ րոպեին գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտայի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

89-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց անգլիացի կիսապաշտպան Քյորտիս Ջոնսը։ Գոլային փոխանցումը կատարեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» վաստակել է 89 միավոր, «Աստոն Վիլան» ունի 27 միավոր եւ 18-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Լիվերպուլ» - «Աստոն Վիլա»՝ 2։0 (տեսանյութ)

Սադիո Մանե, 71, Քյորտիս Ջոնս, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով