20:21  +04,  5 հուլիսի, 2020

Զիդան․ Հոգնել եմ խոսակցություններից, թե «Ռեալը» հաղթում է մրցավարների շնորհիվ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ արտագնա խաղում։

«Սա շատ կարեւոր հաղթանակ է։ Հավասար եւ ինտենսիվ պայքար էր։ 11 մետրանոցի դրվագի տեսագրությունը դեռ չեմ դիտել։

Հոգնել եմ խոսակցություններից, թե «Ռեալը» հաղթում է մրցավարների շնորհիվ։ Դա չի փոխվի, բայց ֆուտբոլիստներն արժանի են հարգանքի։ Ոչինչ չի կարող մեզ շեղել մեր նպատակների իրագործումից»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Պրիմերայի 34 խաղից հետո «Ռեալը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնան» հետ է 7 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս