«Մերսեդեսի» մրցարշավորդ Վալտերի Բոտասը նվաճեց Ֆորմուլա-1-ի առաջին փուլի հաղթողի կոչումը։ Ավստրիայի Մեծ մրցանակում երկրորդը վերջնագիծ հասավ «Մերսեդեսի» մյուս մրցարշավորդ, աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Լյուիս Հեմիլթոնը, սակայն Ալեքսանդր Ալբոնի հետ բախման պատճառով տուգանվեց եւ գրավեց չորրորդ տեղը։
Երկրորդ տեղը բաժին հասավ «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերին։ Լավագույն եռյակում է նաեւ «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը, որը կարիերայում առաջին անգամ բարձրացավ Ֆորմուլա-1-ի մրցանակային հարթակ։
Ֆորմուլա-1, Ավստրիայի Մեծ մրցանակ
- Վալտերի Բոտաս («Մերսեդես»)
- Շառլ Լեկլեր («Ֆերարի») +2,700
- Լանդո Նորիս («Մաքլարեն») +5,491
- Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +5,689
- Կառլոս Սայնս կրտսեր («Մաքլարեն») +8,903
- Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +15,092
- Պիեր Գասլի («Ալֆա Տաուրի») +16,682
- Էստեբան Օկոն («Ռենո») +17,456
- Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո») +21,146
- Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +25,545
- Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս») +31,650
- Դանիիլ Կվյատ («Ալֆա Տաուրի»)՝ դուրս է մնացել պայքարից
- Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ»)՝ դուրս է մնացել պայքարից
- Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո»)՝ դուրս է մնացել պայքարից
- Ջորջ Ռասել («Ուիլյամս»)՝ դուրս է մնացել պայքարից
- Ռոմեն Գրոժան («Հաաս»)՝ դուրս է մնացել պայքարից
- Կեւին Մագնուսեն («Հաաս»)՝ դուրս է մնացել պայքարից
- Լենս Ստրոլ («Ռեյսինգ Փոյնթ»)՝ դուրս է մնացել պայքարից
- Դանիել Ռիկարդո («Ռենո»)՝ դուրս է մնացել պայքարից
- Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ դուրս է մնացել պայքարից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում