17:57  ,  5 հուլիսի, 2020

«Ռեալը» երկրորդ խաղում անընդմեջ հաղթեց Ռամոսի գոլի շնորհիվ (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

73-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Մարսելոյի վաստակած 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց Արքայական թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որի գոլի շնորհիվ «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթել էր նաեւ անցած տուրում «Խետաֆեին»։

«Ռեալը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Բարսելոնայի» նկատմամբ ունի 7 միավորի առավելություն։ Կատալոնական թիմը հուլիսի 5-ին կհյուրընկալվի «Վիլյառեալին»։ «Աթլետիկը» 48 միավորով 8-րդ տեղում է։

Առաջնության ավարտին մնացել է չորս տուր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ Մադրիդ»՝ 0։1 (տեսանյութ)

Սերխիո Ռամոս, 73, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով