00:54  ,  5 հուլիսի, 2020

«Չելսի» - «Ուոթֆորդ»՝ 3։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում մրցեց «Ուոթֆորդի» հետ եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմի կազմում մրցակցի դարպասը գրավեցին ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն, բրազիլացի Վիլիանը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը, եւ անգլիացի Ռոս Բարքլին։

«Չելսին» 57 միավորով վերադարձավ չորրորդ տեղ եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից»։ «Ուոթֆորդը» 17-րդն է՝ 28 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Չելսի» - «Ուոթֆորդ»՝ 3։0 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 28, Վիլիան, 43, 11մ, Ռոս Բարքլի, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում