22:48  ,  4 հուլիսի, 2020

Ռոնալդուն «Յուվենտուսում» կրկնեց 1961 թվականի նվաճում

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 25-րդ գոլն է խփել Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Սարիի գլխավորած թիմը 30-րդ տուրում 4։1 հաշվով հաղթել է «Տորինոյին»։

35-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբում 1961 թվականից հետո դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը կարողանում է Իտալիայի առաջնության մեկ մրցաշրջանում խփել 25 գոլ, հաղորդում է GracenoteLive-ը։ Նախորդ անգամ նման ցուցանիշի հասել էր Օմարի Սիվորին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English