22:23  ,  4 հուլիսի, 2020

«Արսենալն» ուժեղ էր «Վուլվերհեմփթոնից»՝ 2։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

43-րդ րոպեին աչքի ընկավ Անգլիան ներկայացնող կիսապաշտպան Բուկայո Սական։ 86-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը։

«Վուլվերհեմփթոնը» 52 միավորով 6-րդ տեղում է, «Արսենալը» 7-րդն է՝ 49 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»՝ 0։2 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 43, Ալեքսանդր Լյակազեթ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում