21:38  +04,  4 հուլիսի, 2020

Դիբալան ու Դե Լիգտը բաց կթողնեն «Միլանի» հետ դիմակայությունը

Իտալիայի չեմպին Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան եւ հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը բաց կթողնեն «Միլանի» հետ դիմակայությունում, որը տեղի կունենա Իտալիայի առաջնության հաջորդ տուրում։

Երկու ֆուտբոլիստներն էլ դեղին քարտ ստացան «Տորինոյի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի խաղում եւ դեղին քարտերի քանակի պատճառով որակազրկվեցին մեկ խաղով։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» տանը «Տորինոյին» հաղթեց 4։1 հաշվով եւ 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Յուվենտուս» - «Տորինո»՝ 4։1 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 3, Խուան Կուադրադո, 29, Կրիշտիանու Ռոնալդու, 61, Կոֆի Ջիջի, 87, ինքնագոլ - Անդրեա Բելոտի, 45+6, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս