21:12  ,  4 հուլիսի, 2020

«Յուվենտուսը» հաղթեց Դիբալայի, Կուադրադոյի եւ Ռոնալդուի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Յուվենտուսը» տանը մրցեց «Տորինոյի» հետ։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ արգենտինացի Պաուլո Դիբալայի, կոլումբացի Խուան Կուադրադոյի եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի գոլերի շնորհիվ՝ 4։1։ Կուադրադոն ու Ռոնալդուն կատարեցին նաեւ մեկական գոլային փոխանցում։

«Յուվենտուսը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լացիոյի» նկատմամբ, որը հուլիսի 4-ին կընդունի «Միլանին»։ «Տորինոն» 15-րդն է՝ 31 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Յուվենտուս» - «Տորինո»՝ 4։1 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 3, Խուան Կուադրադո, 29, Կրիշտիանու Ռոնալդու, 61, Կոֆի Ջիջի, 87, ինքնագոլ - Անդրեա Բելոտի, 45+6, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում