20:49  ,  4 հուլիսի, 2020

Լեբրոն Ջեյմսը եւս մեկ առանձնատուն է գնել (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի աստղ Լեբրոն Ջեյմսը գնել է եւս մեկ առանձնատուն։ Բեվերլի Հիլզում գտնվող 1208 քմ տարածքով անշարժ գույքի համար Ջեյմսը վճարել է 39 միլիոն դոլար, հաղորդում է The Real Deal-ը։

Անցած ամիս ամերիկյան մամուլը գրել էր, որ Լեբրոն Ջեյմսը վերակառուցել է Սանտա Մոնիկայի ծովափի մոտ գտնվող իր առանձնատունը, որի համար 2018 թվականին վճարել էր 23 միլիոն դոլար։ Այժմ այն գնահատվում է 52 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում