20:20  ,  4 հուլիսի, 2020

Ջեյմի Վարդին 100-րդ եւ 101-րդ գոլերը խփեց Պրեմյեր լիգայում

Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Քրիսթալ Փելասի» դարպասը խփած գոլերի շնորհիվ «Լեսթեր Սիթիի» 33-ամյա անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին դարձավ 29-րդ ֆուտբոլիստը, որը կարիերայի ընթացքում 100 եւ ավելի գոլ է խփում Անգլիայի Պրեմյեր լիգայում։ «Լեսթեր Սիթիի» պատմության մեջ նա առաջինն է, որ հասնում է այս ցուցանիշին։

Վարդին խփեց 100-րդ եւ 101-րդ գոլերը։ «Լեսթեր Սիթին» հաղթեց 3։0 հաշվով։

Ջեյմի Վարդին 2012 թվականից է հանդես գալիս «Լեսթեր Սիթիում», որի հետ 2016-ին դարձել է Անգլիայի չեմպիոն։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 3։0 (տեսանյութ)

Կելեչի Իհեանաչո, 49, Ջեյմի Վարդի, 77, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English