18:37  ,  4 հուլիսի, 2020

Բուֆոնը գերազանցեց Մալդինիի ռեկորդը

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն, ընդգրկվելով Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում «Տորինոյի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի խաղում, սահմանեց Ա Սերիայի ռեկորդ։

42-ամյա իտալացի ֆուտբոլիստը կանցկացնի 648-րդ հանդիպումն Իտալիայի առաջնությունում՝ գերազանցելով «Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինիի ռեկորդը, որը 1984-2009 թվականներին Իտալիայի առաջնությունում մասնակցել է 647 հանդիպման։

Բուֆոնը 2001-ին է «Պարմայից» տեղափոխվել «Յուվենտուս»։ 2018-2019 թվականների մրցաշրջանում հանդես է եկել ֆրանսիական ՊՍԺ-ում։

«Յուվենտուս» - «Տորինո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում