13:08  ,  4 հուլիսի, 2020

«Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Վանաձորի «Լոռի» ՖԱ-ի նախագահ Թովմաս Գրիգորյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Բացասական է եղել նաև Գրիգորյանի երկրորդ թեստի պատասխանը, տեղեկացնում է «Լոռիի» մամուլի ծառայությունը:

«Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ «Լոռի» ՖԱ հիմնադիր նախագահ Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը։ Այն բացասական է!!! Այս պահին Թովմաս Գրիգորյանը հիվանդանոցում է և երկկողմանի թոքաբորբի ինտենսիվ թերապիա է անցնում։

«Լոռի» ՖԱ-ն և անձամբ Թ.Գրիգորյանը շնորհակալություն են հայտնում ֆուտբոլասերներից և ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներից հազարավոր հեռախոսազանգերի և հաղորդագրությունների համար»,- ասված է «Լոռիի» մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել էր հուլիսի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս