12:13  +04,  4 հուլիսի, 2020

Միհրան Հարությունյան. Ցավում եմ, որ նման լավ մարդն այսքան շուտ հեռացավ մեզնից

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ ցավակցություն հայտնելով խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անժամանակ մահվան կապակցությամբ:

«Աբդուլմանապ Մագոմեդովիչն իր ազգի իսկական նվիրյալն էր, մեծ սիրտ ունեցող հայր և իմաստուն, որը միշտ կարևոր խորհուրդներ էր տալիս ոչ միայն սպորտում, այլև՝ կյանքում:

Շատ եմ ցավում, որ նման լավ մարդն այսքան շուտ հեռացավ մեզնից: Վստահ եմ՝ նա դեռ շատ օգտակար բան կարող էր տալ մեզ բոլորիս: Ցավակցում եմ Խաբիբ Նուրմագոմեդովին և ամբողջ մեծ ընտանիքին»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան մասին հայտնի է դարձել հուլիսի 3-ին: Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:

View this post on Instagram

A post shared by Migran Arutyunyan(@maestro_migran) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ